Հայկական ծագման ապրանքների արտահանման ծավալը 8 տարում աճել է ավելի քան 2․2 անգամ

1 րոպեի ընթերցում

Հայկական ծագման ապրանքների արտահանման ծավալը վերջին 8 տարիներին աճել է ավելի քան 2․2 անգամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը հայտնել է, որ 2017 թվականին հայկական ծագման ապրանքների արտահանումը կազմել է 2 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին՝  4,46 մլրդ դոլար․ աճը՝ ավելի քան 2,2 անգամ։

Պապոյանը նաև պարզաբանել է, որ ներկայացված թվի մեջ վերաարտահանում չկա։

Նախարարը ներկայացրել է նաև արտադրողականության (մարդ/ժամ) թվերը․ 2017 թվականին՝  5,6 դոլար, 2025 թվականին՝  11,3 դոլար, աճը՝ ավելի քան 2 անգամ։

«Այս աճը չէր կարող տեղի ունենար, առանց արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի, որոնց ընդհանուր պորտֆելը արդեն հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի։ Սա նշանակում է, որ մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսները ամբողջությամբ կամ մեծ մասը»,- գրել է Գևորգ Պապոյանը։

Հայերեն العربية Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին