Լավրովը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա իրադրությունը

2 րոպեի ընթերցում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ քննարկել է իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա իրադրությունը՝ հաշվի առնելով Ժնևում ամերիկա-իրանական շփումների արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Փետրվարի 20-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա իրադրության վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով ժնևյան հարթակում կայացած ամերիկա-իրանական անուղղակի շփումների արդյունքները», - ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին՝ ուղղված արդարացի քաղաքական և դիվանագիտական ​​լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի սկզբունքներին համապատասխան։

Զրույցի ընթացքում արծարծվել են նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցեր:

Իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին՝ Ժնևում Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Արաղչին բանակցությունները համարել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել հիմնական սկզբունքները, ըստ որոնց իրենք կաշխատեն հետագա համաձայնագրի վրա։

Իրան

Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար

Հայերեն Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով