Ումերովը հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին

2 րոպեի ընթերցում

Ժնևում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքում հաջողվել է պարզաբանել հարցերի մի մասը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում աշխատել են քաղաքական և զինվորական թիմերը։ Նրանք քննարկել են անվտանգության պարամետրերը և հնարավոր լուծումների իրականացման մեխանիզմները։ Որոշ հարցեր պարզաբանվել են, մինչդեռ մյուսների լրացուցիչ համաձայնեցումը շարունակվում է։

«Մենք կենտրոնացած ենք գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ հիմնական դրույթների մշակման վրա։ Սա բարդ աշխատանք է, որը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը և ժամանակ։ Կա առաջընթաց, սակայն դեռևս առանց մանրամասների», - նշել է Ումերովը։

Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ փուլում հարկավոր է հասնել համաձայնության անհրաժեշտ մակարդակի, որպեսզի մշակված որոշումները ներկայացվեն նախագահների դիտարկմանը։

«Մեր խնդիրն այն է, որ դրա համար նախապատրաստենք իրական, այլ ոչ թե ձևական հիմք։ Ուկրաինան կառուցողական աշխատում է։ Վերջնական նպատակը մնում է անփոփոխ՝ արդար և կայուն խաղաղություն», - ընդգծել է նա։

Փետրվարի 18-ին Ժնևում տեղի է ունեցել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ օրը։

Ռուսական կողմի գլխավոր բանակցող, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ բանակցությունները դժվար էին, բայց՝ գործնական։

Ռուսաստան

Ժնևում ավարտվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում