ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 16-ին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները և ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ։ 

Բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել դրանց հետագա ընթացքը նախարարությունում։ Մասնակիցների տվյալները գրանցվել են՝ հետադարձ կապ ապահովելու և քննարկումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ։

Հայերեն Español

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին