Հայաստան

Մտածում եմ, թե ի՞նչ հանրային կարիքի կամ նպատակի է պետք ուղղել․ Փաշինյանը՝ կես մլն դոլար մրցանակի մասին

1 րոպեի ընթերցում

Մտածում եմ, թե ի՞նչ հանրային կարիքի կամ նպատակի է պետք ուղղել․ Փաշինյանը՝ կես մլն դոլար մրցանակի մասին

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի արժանացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև գումարային պարգև կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլար է։

«Քանի որ կիսել ենք մրցանակը, ենթադրվում է, որ յուրաքանչյուրիս 500 հազար դոլար կտրվի։ Գումարը դեռ փոխանցված չէ, բայց վստահ եմ՝ կփոխանցվի, և ես մտածում եմ այդ գումարն ի՞նչ հանրային կարիքի կամ նպատակի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, առիթ կլինի, կհայտնենք»,- ասաց վարչապետը։

Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Երկու պետությունների ղեկավարները մրցանակին արժանացել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում