Տնտեսություն

Ողջ ծավալով վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը. Կառավարությունը կվճարի ապահովագրավճարի 40-60 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Ողջ ծավալով վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը. Կառավարությունը կվճարի ապահովագրավճարի 40-60 տոկոսը

2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը` ողջ ծավալով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։ Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ից 60%-ը»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ երկարատև բանակցություններից հետո ապահովագրական ընկերությունների հետ եկել են համաձայնության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում