Ստոլտենբերգն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ միջուկային սպառազինության վերահսկողության շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2014-2024 թթ.) Յենս Ստոլտենբերգը հանդես է եկել Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության վերահսկողության շուրջ բանակցությունների վերսկսման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Augsburger Allgemeine թերթին։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է կրկին խոսենք Ռուսաստանի հետ՝ հենվելով ուժի և համոզիչ զսպման վրա: Մենք պետք է գտնենք սպառազինության նկատմամբ վերահսկողության նոր կարգ կառուցելու միջոց», - ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ քանի որ դա հնարավոր է եղել սառը պատերազմի տարիներին, նշանակում է՝ պետք է հնարավոր լինի նաև ապագայում: Ընդ որում, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ «սպառազինությունների վերահսկման ամբողջ ճարտարապետությունը, որը մշակվել է սառը պատերազմի ժամանակ և դրանից հետո, դադարել է գոյություն ունենալ»:

Մեկնաբանելով ԱՄՆ միջուկային հովանոցից Եվրոպայի կախվածության նվազեցման հարցը՝ Ստոլտենբերգը նշել է, որ «ՆԱՏՕ-ի միջուկային զսպումը հիմնված է Եվրոպայում միջուկային զենքի վրա»:

«Գոյություն ունեն դոկտրիններ, հրամանատարության կառուցվածքներ և վերահսկողության մեխանիզմներ։ Մենք չպետք է խաթարենք զսպման մեխանիզմը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամներ են, և նրանց միջուկային զենքը նպաստում է դաշինքի հավաքական պաշտպանունակությանը», - արձանագրել է Դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը։

2026 թ. փետրվարի 5-ին լրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան