Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացին պետք է տեր կանգնի իր ջանքերով և կորուստներով կերտած խաղաղությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարող ենք այսօր արդեն ցույց տալ, թե ինչ է խաղաղությունը։ Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունն իդեալական չէ, բայց ոչ մի տեղ խաղաղությունն իդեալական չէ, բայց այնտեղ, որտեղ կա խաղաղություն, կա բարեկեցություն, ազատություն և երջանկություն։ Հենց այսօր և նախորդող շրջանում ի՞նչ է տեղի ունենում, Հայաստանը շարունակում է ֆիզիկապես գտնվել այնտեղ, որտեղ գտնվել է միշտ և մեր աչքի առաջ և բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն։ ՀՀ քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջինը տեր պետք է կանգնի իր ջանքերով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը։ Ուզում եմ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր նահատակներին, և ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը, պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից՝ աշխարհի կենտրոնում գտնվելու այս գործընթացին»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ առաջիկա ընտրությունը ոչ թե միայն քաղաքական, այլև պատմաքաղաքական ընտրություն է։ 

«Մենք պետք է պատմական ընտրություն կատարենք։ Հասել է այն պահը, որի մասին ես խոսում էի 2018 թվականին, ես խոսում էի մեր ժողովրդի պատմության մեզ հայտնի և կրկնված ցիկլերից դուրս գալու մասին, երբ ինչ-որ աշխարհաքաղաքական, շատ դեպքերում՝ մեզնից չկախված հանգամանքների բերումով, ստանում ենք պետություն և հետո, էլի մեզնից չկախված հանգամանքների բերումով, կորցնում ենք այդ պետությունը, այդ ցիկլից դուրս գալու հնարավորություն ունենք։ Արդեն իսկ դրա առաջին քայլերը տեղի են ունեցել՝ կենտրոնանալու մեր պետության հարատևության օրակարգի վրա»,- նշեց Հայաստանի վարչապետը։

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ին։ 

 

Հայերեն العربية Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի