Ճապոնիայի վարչապետի կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ) հաղթանակ է տարել խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում՝ ապահովելով 465 տեղերից 315-ը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրապարակված վերջնական հաշվարկների համաձայն՝ ԼԴԿ-ն ունի 315 տեղ, մինչդեռ նրա կոալիցիոն գործընկերը՝ Նորարարական կուսակցությունը, ունի ընդամենը 36-ը։

Սա ԼԴԿ-ի լավագույն արդյունքն է 1955 թվականին հիմնադրվելուց ի վեր. նախորդ ռեկորդը գրանցվել էր 1986 թվականին՝ վարչապետ Յասուհիրո Նակասոնեի օրոք, երբ կուսակցությունն ընտրության արդյունքում ստացել էր 300 տեղ։

Kyodo լրատվական գործակալության տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը Սանաե Տակաիչիին «նշանակալի առավելություն է տալիս իր պահպանողական քաղաքական հարթակն առաջ մղելու հարցում»։

Ընտրություններից առաջ ԼԴԿ-ն ուներ 198 տեղ, և ներկայիս հաջողությունը, ինչպես նշում են լրատվամիջոցները, հնարավոր է դարձել Տակաիչիի հեղինակության շնորհիվ։

Kyodo-ն նշում է, որ խորհրդարանի ստորին պալատի 310 տեղերի երկու երրորդի շեմը հաղթահարելը նշանակում է, որ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը կկարողանա փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ կամ օրինագծեր ընդունել, նույնիսկ եթե այդ նախաձեռնությունները մերժվեն խորհրդարանի վերին պալատի կողմից, որտեղ իշխող կոալիցիան մնում է փոքրամասնություն։

Ընտրություններից առաջ ընդդիմությունն ուներ 172 տեղ, բայց այժմ ունի ընդամենը 49։

Ավելի վաղ Տակաիչին հայտարարել էր, որ չի պլանավորում վերադասավորել նախարարական կաբինետը։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն