Աշխարհ

Տաջիկստանը չի պլանավորում անդամակցել ԵԱՏՄ-ին և BRICS-ին

2 րոպեի ընթերցում

Տաջիկստանը չի պլանավորում անդամակցել ԵԱՏՄ-ին և BRICS-ին

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը ներկայում չի պլանավորում անդամակցել ԵԱՏՄ-ին և BRICS-ին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ներկայում Տաջիկստանի Հանրապետությունը չի քննարկում Եվրասիական տնտեսական միությանը և BRICS-ին միանալու հարցը։ Միևնույն ժամանակ Տաջիկստանը երկկողմ փոխգործակցության շրջանակներում սերտորեն համագործակցում է այդ միավորումների բոլոր մասնակից պետությունների հետ», - հայտարարել է ԱԳ նախարարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Տաջիկստանը նաև չի քննարկում այդ միավորումներին դիտորդի կարգավիճակում մասնակցելու հնարավորությունը։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը գործում է 2015 թ. հունվարի 1-ից (ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին)։ Միության կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ ԵԱՏՄ-ն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված տնտեսական քաղաքականության իրականացումը։

BRICS-ը տնտեսական զարգացման և աճի բարձր ներուժ ունեցող պետությունների միավորում է։ Ներկայում դրա կազմի մեջ մտնում է 11 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​և ուրիշներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում