Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցեր քննարկել. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության հարցեր քննարկել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք ցանկանում, որ ՆԱՏՕ-ն զբաղվի ամբողջ Եվրասիական մայրցամաքի անվտանգությամբ…. Մենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միասին, Շանհայի համագործակցության կազմակերպության մյուս անդամների, BRICS-ի հետ միասին հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ պաշտպանենք անվտանգության անբաժանելիության սկզբունքը։ Մենք, իհարկե, պատրաստ կլինենք մեր ամերիկացի գործընկերների հետ նաև այս թեմայով խոսակցությանը, երբ պարզ դառնա նրանց ընդհանուր վերաբերմունքը ռազմավարական կայունության հիմնական ասպեկտների նկատմամբ», - Լավրովն ասել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ փետրվարի 6-ին կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ռուսաստան

ԵԱՀԿ գործող նախագահը Լավրովի հետ քննարկել է ԵԱՀԿ-ի դերն Ուկրաինայում հրադադարի հարցում

Հայերեն Русский

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով