Ադրբեջան

Նրանք երկու հրաշալի առաջնորդներ են. ԱՄՆ նախագահն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

Նրանք երկու հրաշալի առաջնորդներ են. ԱՄՆ նախագահն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աղոթքի նախաճաշի իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ իրեն հաջողվել է հարթել հակամարտությունը։

«Մեկ տարում ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի առնչությամբ և ասել. «Ես տասը տարի եմ աշխատել դրա ուղղությամբ։ Ինչպե՞ս դու դա արեցիր»: 

«Ես դա արեցի: Նրանք երկու հրաշալի առաջնորդներ են, որ երկար տարիներ կռվում էին միմյանց դեմ: Եվ մենք դա շատ արագ լուծեցինք»,-ընդգծել է Թրամփը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում