ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցության հետ. Լավրովը՝ Սիմոնյանի հետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Լավրովը նման դիրքորոշում հայտնեց Մոսկվայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Հայաստանում ընդունված օրենքին Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին:

Նա  վստահեցրեց՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ընտրել իր սեփական արտաքին քաղաքականությունը։

«Շարունակվում են քննարկումներն այն մասին, թե ի՞նչն է ավելի կարևոր և օգտակար Հայաստանի համար՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների շարունակությո՞ւնը, թե՞ Եվրամիության նորմերի և չափանիշների ընդունումը: Մենք դրանք հետևում ենք։ Բայց դուք գիտեք մեր դիրքորոշումը: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած Եվրամիությանն  անդամակցելու հիմքում։ Սա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,-ասաց Լավրովը:  

ՌԴ ԱԳ նախարարն ակնկալում է, սակայն, որ Հայաստանը հաշվի կառնի այն արդյունքները, որ գրանցել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու 10 տարիների ընթացքում։

«Մոսկվան ձեզ համար մնում է հիմնական առևտրային և տնտեսական գործընկերը։ Մենք հանձնառու ենք ընդլայնել այս համագործակցությունը և առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծերը»,-նշեց նա:

Հայերեն English فارسی Русский Türkçe

Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. Պեսկով

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Նիկոլ  Փաշինյան

«Պանիր Չանախ» արտադրատեսակը վտանգավոր է. արտադրությունը կասեցվել է

Ալի Թահերի գրավումն ամրապնդում է Իսրայելի վերահսկողությունը Լիբանանում անվտանգության գոտու նկատմամբ. Կաց

Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Ուիթքոֆը և Քուշները սեպտեմբերի 5-6-ին կայցելեն Մոսկվա և Կիև. ԶԼՄ-ներ

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց ոչ իր տարածքային ամբողջականության կորստի. ԱԳ նախարար