Քաղաքականություն

ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցության հետ. Լավրովը՝ Սիմոնյանի հետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցության հետ. Լավրովը՝ Սիմոնյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Լավրովը նման դիրքորոշում հայտնեց Մոսկվայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Հայաստանում ընդունված օրենքին Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին:

Նա  վստահեցրեց՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ընտրել իր սեփական արտաքին քաղաքականությունը։

«Շարունակվում են քննարկումներն այն մասին, թե ի՞նչն է ավելի կարևոր և օգտակար Հայաստանի համար՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների շարունակությո՞ւնը, թե՞ Եվրամիության նորմերի և չափանիշների ընդունումը: Մենք դրանք հետևում ենք։ Բայց դուք գիտեք մեր դիրքորոշումը: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած Եվրամիությանն  անդամակցելու հիմքում։ Սա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,-ասաց Լավրովը:  

ՌԴ ԱԳ նախարարն ակնկալում է, սակայն, որ Հայաստանը հաշվի կառնի այն արդյունքները, որ գրանցել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու 10 տարիների ընթացքում։

«Մոսկվան ձեզ համար մնում է հիմնական առևտրային և տնտեսական գործընկերը։ Մենք հանձնառու ենք ընդլայնել այս համագործակցությունը և առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծերը»,-նշեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում