Քաղաքականություն

Աբու Դաբիում տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում փետրվարի 4-ին տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու երկրների ղեկավարները Արաբական Միացյալ Էմիրություններ են ժամանել` ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ 

 Վարչապետ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին Ադրբեջանի նախագահ Ալիևի արժանանալն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում