ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A կործանիչների և ՌԷՊ-ի ինքնաթիռների խմբեր. ItaMilRadar

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A Lightning II հինգերորդ սերնդի վեց կործանիչից և E/A-18G Growler ռադիոէլեկտրոնային պայքարի վեց ինքնաթիռից բաղկացած խմբեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իտալիայի և Միջերկրական ծովի երկնքով ռազմական թռիչքներին հետևող ItaMilRadar հրատարակությունը։

Ամերիկյան ինքնաթիռները հանգստյան օրերին անդրատլանտյան թռիչք են կատարել լցավորող ինքնաթիռների աջակցությամբ և Ազորյան կղզիներում ու Իսպանիայում միջանկյալ վայրէջքներ կատարելով՝ այնուհետև թռիչքները շարունակել են Մերձավոր Արևելքի ուղղությամբ։

Ենթադրվում է, որ երկու ավիացիոն խմբերն այժմ տեղակայված են Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն Կատարի Ալ Ուդեյդի ավիաբազայում նաև տեղակայել է RC-135V/W Rivet Joint ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը և E-11A BACN ինքնաթիռը, որը նախատեսված է Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» բազայում մարտական ​​գործողությունների պայմաններում զորքերի կապն ապահովելու համար:

Բացի այդ, Մերձավոր Արևելքի դիրքերում ներկայում տեղակայված են Patriot զենիթահրթիռային համակարգեր և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ամերիկյան ռազմական գործողության դեպքում իրանական հնարավոր հակագրոհներից պաշտպանվելու համար։

Իրան

Եվս մեկ նավատորմ մոտենում է Իրանին. Թրամփը հուսով է, որ Թեհրանը գործարք կկնքի

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին