Բարձր տեխնոլոգիաներ

Բելգիայում ՀՀ դեսպանը Լիեժում ծանոթացել է ԹՈՒՄՈ կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Բելգիայում ՀՀ դեսպանը Լիեժում ծանոթացել է ԹՈՒՄՈ կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքներին

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և Եվրոպական միությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը հունվարի 28-ին այցելել է Լյեժ՝ ծանոթանալու ընթացիկ տարվա գարնանը նախատեսվող ԹՈՒՄՈ կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանության փոխանցմամբ՝ Լյեժի սրտում գտնվող «Le Grand Post» համալիրում հանդիպում է կայացել նախագծի պատասխանատուների հետ, որի ժամանակ քննակվել են Լյեժու «TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի» գործունեության մեկնարկի աշխատանքներին, ինչպես նաև կենտրոնի ծրագրային հագեցվածությանն առնչվող հարցերը։

Դեսպան Տիգրան Բալայանն ընդգծել է իրականացվող աշխատանքների կարևորությունը` նշելով, որ Հայաստանում սկիզբ առած հաջող փորձը լայն հնարավորություն է բացում ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների կրթության, նորարարական մտածողության զարգացման և միջազգային համագործակցության խորացման համար։

Նշվում է, որ դեսպան Բալայանը շրջայց է կատարել ԹՈՒՄՈ-ի համար նախատեսված սրահներում, ծանաթացել ընթացող աշխատանքներին և ծրագրերին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում