Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերն առաջին իսկ օրվանից գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում, դրանք անընդհատ ռեժիմով հասցեավորվել են միջազգային և ներպետական իրավասու մարմիններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Լինդա Էուլջեքջյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այս ամբողջ ժամանակահատվածում իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, սոցիալական աջակցություն ստանալու հարցում Անահիտ Մանասյանի գործադրած ջանքերի և անհրաժեշտ աջակցության համար:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա և կհասցեավորվեն ըստ իրավասության:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում