Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչի ժամկետը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը որոշել է երկարաձգել է ձմեռային զորակոչի ժամկետը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում։
Ձմեռային զորակոչը մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 24-ից և պետք է շարունակվեր մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, սակայն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել դրա ժամկետը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
Այսպիսով, ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։