Բրիտանիայի վարչապետը հանդիպել է Չինաստանի ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և պատրաստակամություն հայտնել կառուցել երկկողմ հարաբերություններ՝ ուղղված աճի և անվտանգության խթանմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա վերջին ութ տարիների ընթացքում Բրիտանիայի վարչապետի կողմից կատարված առաջին այցն է Չինաստան։

«Չինաստանը համաշխարհային մակարդակով կենսական դերակատար է, և ծայրաստիճան կարևոր է, որ մենք կառուցենք ավելի բարդ հարաբերություններ, որտեղ կարող ենք հստակեցնել համագործակցության հնարավորությունները՝ թույլ տալով, իհարկե, իմաստալից երկխոսություն այն ոլորտներում, որտեղ մենք ունենք տարաձայնություններ»,- հանդիպման սկզբում Ծինփինին ասել է Սթարմերը։

Չինաստանի նախագահը, նշելով, որ երկկողմ հարաբերություններն ունեցել են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են զարգացնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն։

«Քանի դեռ մենք ավելի լայն ենք նայում աշխարհին, վեր ենք կանգնում տարբերություններից և հարգում ենք միմյանց, ապա կապացուցենք, որ ունակ ենք դիմակայել պատմության փորձությանը», - նշել է Ծինփինը։

BBC-ի փոխանցմամբ, երկու առաջնորդների միջև երկկողմ հանդիպումը շարունակվել է 1 ժամ և 20 րոպե։ Օրվա երկրորդ կեսին Բրիտանիայի վարչապետը կծանոթանա չինական մշակույթին, կայցելի Արգելված քաղաք։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին