Ադրբեջան

Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին

2 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի  արտաքին գործերի նախարարին

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 26-ին ընդունել է Իսրայելի  արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ազերթաջ»-ը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել օրեր առաջ Դավոսում Ադրբեջանի և Իսրայելի նախագահների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ, զբոսաշրջային և այլն։

Նշվել է գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական ​​բանականության ոլորտներում համագործակցությունը և անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների և շփումների ներդրմանը համագործակցության խորացման գործում։

Նշվել է նաև միջկառավարական հանձնաժողովի դերը, և ընդգծվել, որ վերջերս տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը։

Գիդեոն Սաարը հայտնել է, որ այցի ընթացքում իրեն ուղեկցում են բիզնես համայնքի ներկայացուցիչներ՝ ընդգծելով, որ ադրբեջանա-իսրայելական բիզնես ֆորումը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում