Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով
1 րոպեի ընթերցում

Հայաստանից դեպի Եվրոպական միություն արտահանումը 2025 թվականին աճել է 9,2%-ով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է 9,2%-ով՝ կազմելով 667․0 մլն ԱՄՆ դոլար (2024-ին կազմել է 610․7 մլն ԱՄՆ դոլար)»,- գրել է նախարարը։