Հրապարակվել է ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը

3 րոպեի ընթերցում

Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Կանոնադրությունը կցվել է տասնյակ համաշխարհային առաջնորդներին ուղարկված հրավերներին, որոնց առաջարկվել էր միանալ պատերազմից հետո Գազայի կառավարումը վերահսկող Խաղաղության խորհրդին, որը նախագահելու է Թրամփը։

Կանոնադրության մեջ Գազան մասնավորապես չի հիշատակվում, ինչը հաստատում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Խաղաղության խորհուրդն օգնի նաև աշխարհի այլ հակամարտությունների լուծմանը։

Կանոնադրության մեջ նշվում է, որ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ դատողություն, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հեռանալու այնպիսի մոտեցումներից և կառույցներից, որոնք չափազանց հաճախ են ձախողվել։

Նշվում է, որ միայն կայուն, արդյունքների վրա կենտրոնացած գործընկերությունը կարող է ապահովել խաղաղություն այն վայրերում, որտեղ այն չափազանց երկար ժամանակ անհասանելի է եղել։

«Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում», - ասված է կանոնադրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ Խաղաղության խորհրդում անդամակցությունը սահմանափակվում է խորհրդի նախագահի կողմից մասնակցելու հրավիրված պետություններով և սկսվում է այն պահից, երբ պետությունը տալիս է իր համաձայնությունը հետևել այս կանոնադրությանը։

«Յուրաքանչյուր անդամ պետություն կծառայի ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով՝ սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, որը կարող է երկարաձգվել Նախագահի կողմից: Երեք տարվա անդամակցության ժամկետը չի տարածվում այն ​​անդամ պետությունների վրա, որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ»,- ասվում է կանոնադրության մեջ:

Համաձայն կանոնադրության՝ ցանկացած անդամ պետություն կարող է անմիջապես դուրս գալ Խաղաղության խորհրդից՝ նախագահին գրավոր ծանուցում տրամադրելով։

Նաև նշվում է, որ Խաղաղության խորհուրդը քվեարկում է իր օրակարգում ընդգրկված բոլոր առաջարկների, այդ թվում՝ տարեկան բյուջեների, դուստր կազմակերպությունների ստեղծման, ավագ գործադիր պաշտոնյաների նշանակման և հիմնական քաղաքականության որոշումների շուրջ, ինչպիսիք են միջազգային համաձայնագրերի հաստատումը և խաղաղության կառուցման նոր նախաձեռնությունների իրականացումը։

Նախագահը միշտ պետք է նշանակի նախագահի պաշտոնի իրավահաջորդ։ Խաղաղության խորհուրդը կունենա իր Գործադիր խորհուրդը, որն ընտրվում է նախագահի կողմից և կազմված է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներից։

Ամբողջական փաստաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն