Այս երկրների առաջնորդներից շատերը դարձել են իմ ընկերը. Թրամփը՝ իր միջնորդությամբ հակամարտությունը դադարեցրած երկրների ղեկավարների մասին

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արարողության ժամանակ Թրամփը, ով նախագահելու է «Խաղաղության խորհրդում», շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների ղեկավարներին, ովքեր ընդունել են հրավերն ու մասնակցել ստորագրմանը։

Ելույթում ԱՄՆ նախագահն անդրադարձել է իր միջնորդությամբ հակամարտությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ «Այս երկրների առաջնորդներից շատերը դարձել են իմ ընկերը»,- նշել է Թրամփը՝ արձանագրելով, որ աշխարհն այժմ «ավելի խաղաղ է դարձել»։

ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ «Խաղաղության խորհուրդն» արդեն սկսել է աշխատանքը և «այն հիանալի կերպով գործում է»։

«Մենք ունենք մարդկանց հիանալի խումբ և անհավանական երիտասարդներ, որոնք այն ղեկավարում են ներսից», - նշել է նա իր ելույթում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստեղծվող «Խաղաղության խորհուրդը» փոխգործակցելու է Միավորված ազգերի կազմակերպության հետ։ «Երբ այս խորհուրդը ամբողջությամբ ձևավորված լինի, մենք կարող ենք անել գրեթե ամենը, ինչ ուզենք, և դա կանենք Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ։ Ես միշտ ասել եմ, որ ՄԱԿ-ն ունի հսկայական ներուժ: Այն չի օգտագործվել, բայց կա հսկայական ներուժ», - հայտարարել է Թրամփը։

Հայերեն العربية Русский

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ