Զելենսկին Թրամփի հետ բանակցությունների համար ժամանել է Դավոս

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խաղաղության բանակցությունների համար ժամանել է Շվեյցարիա, որտեղ՝ Դավոսում այս օրերին տեղի է ունենում Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Շաբաթվա սկզբին Զելենսկին հայտարարել էր, որ չի մասնակցելու համաժողովի աշխատանքներին և մնալու է Կիևում՝ կենտրոնանալու ռուսական ավիահարվածներից հետո ի հայտ եկած էներգետիկ ճգնաժամի հաղթահարման ուղղությունների վրա։

Ուկրաինայի նախագահը հավելել էր նաև, որ Դավոս կմեկնի միայն այն պայմանով, եթե հնարավորություն լինի համաձանություն կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջ տալու իր երկրում չորս տարի շարունակվող պատերազմին՝ ստանալով անվտանգային երաշխիքներ ու ֆինանսավորում հետպատերազմական վերականգնման նպատակով։

Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում հայտարարեց, որ հունվարի 22-ին հանդիպելու է Զելենսկու հետ։ Այս տեղեկությունից հետո միայն պաշտոնական Կիևը հաստատեց Զելենսկու՝ Շվեյցարիա մեկնելու տեղեկությունը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է Դավոսում Զելենսկիի հետ հանդիպման մասին

Ավելի վաղ ուկրաինական կողմի ներկայացուցիչների հետ Դավոսում հանդիպել էր Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ով արդեն այսօր Ջարեդ Քուշների հետ միասին Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայերեն ქართული Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին