ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգում

4 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 19-ի արտահերթ նիստում հաստատել է դիտորդների հավատարմագրման նոր կարգը։

Ըստ այդմ, սահմանվում են դիտորդների և այցելուների հավատարմագրման և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, միջազգային դիտորդների և այցելուների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու առանձնահատկությունները:

«Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, մինչև հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելը, դիմում են Հանձնաժողովին և ստանում են «ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների տվյալների առցանց ներկայացման համակարգ» մուտք գործելու և հավատարմագրման ներկայացվող անձանց տվյալները մուտքագրելու հնարավորություն։

Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո, որը չպետք է համընկնի, այդ թվում` մասնակի, կուսակցությունների կամ քաղաքական միավորումների անվանումների հետ։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում, և դիտորդների հավատարմագրումն իրականացվում է դիտորդների համատեղ ցանկով։ Մեկ միասնական անվան ներքո հանդես գալու դեպքում՝ համատեղ դիմումում նշվում է նաև դիտորդական առաքելության անվանումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովը մինչև հավատարմագրման հայտը հաստատելն իրականացնում է համընկման ստուգում կազմակերպության դիտորդների ցանկի տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի վերաբերյալ հանձնաժողովում առկա տվյալների հետ։ Համընկման դեպքում դիտորդների ցանկում ներառված անձի տվյալները հանվում են դիտորդների ցանկից։

Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում ևս իրականացվում է համընկման ստուգում և համընկման դեպքերում այդ անձանց տվյալները չեն ընդգրկվում դիտորդների ցանկում։

Եթե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ են գալիս կազմակերպության դիտորդների տվյալների և ընտրական հանձնաժողովի անդամի, տվյալ ընտրություններին մասնակցող թեկնածուի, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի տվյալների համընկնման դեպքեր, ապա հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել հետևյալ հանգամանքները.

1) կազմակերպության կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի չի ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր,

2) կազմակերպության կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով,

3) կազմակերպությունը աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (այդ թվում՝ կազմակերպում կամ իրականացնում է նախընտրական քարոզչություն):

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին