Այս տարվա դեկտեմբերին հեղուկ գազի թանկացման խնդիր չի լինի․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այս տարի դեկտեմբերին հեղուկ գազի թանկացման խնդիր չի լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նիստի ընթացքում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ սպառողների շրջանում բարձրացվում են հարցեր հեղուկ գազի գնի բարձրացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա ամեն տարվա համար բնորոշ գործընթաց է և արտառոց երևույթ չի:  

Գևորգյանը պարզաբանեց, որ դեկտեմբերին հեղուկ գազի գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային հանգույցների խնդիրներով, մասնավորապես՝ Լարսի անցակետի հետ կապված դժվարություններով, ինչի հետևանքով թանկանում են տեղափոխման ծախսերը։  

«Ապրիլ-մայիս ամիսներին գները սովորաբար նվազում են, իսկ դեկտեմբերին՝ բարձրանում, և այս պահին հեղուկ գազի շուկայում ո՛չ լուրջ խնդիր, ո՛չ էլ դեֆիցիտ չկա»,- ասաց նա։

Արձագանքելով հանձնաժողովի նախագահի դիտարկումներին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նկարագրված իրավիճակն ինքնին խնդիր է, որը պետք է լուծում ստանա, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակում։

«Հարցը հենց այստեղ է․ պետք չէ շատ բան փնտրել։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով և արդեն գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք՝ ո՛չ այս տարվա դեկտեմբերին, ո՛չ էլ հաջորդ տարվա դեկտեմբերին այդ հարցը չի առաջանալու»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները