Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երկու տարով զրոյացրել է պարարտանյութերի արտադրության համար ֆոսֆատների ներմուծման մաքսատուրքերը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՀ-ն երկու տարով զրոյացրել է պարարտանյութերի արտադրության համար ֆոսֆատների ներմուծման մաքսատուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) զրոյացրել է հանքային պարարտանյութերի արտադրության համար օգտագործվող ֆոսֆատների ներմուծման մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԱՏՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրոյական դրույքաչափը կգործի մինչև 2028 թ. փետրվարի 29:

Միջոցառումը վերաբերում է կալցիումի բնական ֆոսֆատներին, ալյումինակալցիումային ֆոսֆատներին և ֆոսֆատային կավիճին։

Որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից հետո 30 օրացուցային օր անց։

«Ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի կիրառումը թույլ կտա ապահովել հանքային պարարտանյութեր արտադրողների կարողությունների օգտագործումը Եվրասիական տնտեսական միության տարածքում ֆոսֆատների արտադրման սահմանափակ ծավալների պայմաններում», - նշել է ԵԱՏՀ Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում