Իրան

Մեցոլան Իրանի ներկայացուցիչներին արգելել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր

1 րոպեի ընթերցում

Մեցոլան Իրանի ներկայացուցիչներին արգելել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Իրանի բոլոր դիվանագիտական աշխատակիցներին արգելվել է մուտք գործել Եվրոպական խորհրդարանի շենքեր՝ երկրում հակակառավարական ցույցերի ճնշման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մեցոլան հայտնել է X սոցիալական հարթակում։

«Մինչ Իրանի քաջարի ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների և ազատության համար, այսօր ես որոշում եմ կայացրել արգելել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագիտական ​​աշխատակիցներին և այլ ներկայացուցիչներին մուտք գործել Եվրոպական խորհրդարանի բոլոր շենքեր», - գրել է նա հունվարի 12-ին։

Նա հավելել է, որ Եվոպական խորհրդարանը չի օգնի «օրինականացնել այս ռեժիմը, որը պահպանվում է խոշտանգումների, բռնաճնշումների և սպանությունների միջոցով»։

Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։

Իրանում տեղի են ունեցել նաև կառավարամետ ցույցեր, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել հակակառավարական ցույցերի մասնակիցների գործողություններին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում