ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի Ազգային տաճարում կազմակերպել է Սուրբ Ծննդյան միջոցառում

3 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի Ազգային տաճարում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Սպիտակ տան Հավատքի հարցերով գրասենյակի գլխավոր խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև ԱՄՆ Աղոթքի ազգային նախաճաշի շարժման առաջամարտիկ, հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառման ընթացքում Նարեկ Մկրտչյանն ընթերցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներկաներին հղված ուղերձը։

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ պատվո հյուպատոսներ և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպանն իր ելույթում շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, ընդգծել ՀՀ–ԱՄՆ հարաբերություններում քրիստոնեական արժեքների դերը, կարևորել ԱՄՆ-ի առաջնորդությունը կրոնական ազատությունների հարցում, շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի Ազգային տաճարին ընդունելության համար և նոր ձեռքբերումներ մաղթել ԱՄՆ-ին՝ 250-ամյակի կապակցությամբ։

Փոլա Ուայթ-Քեյնը իր ելույթում շնորհակալություն է հայտնել դեսպանին Սուրբ Ծննդյան ընդունելությունը կազմակերպելու համար, կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը հայ ժողովրդին և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր, պատմության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, պահպանել է իր հոգևոր ժառանգությունը և դարձել հավատքի վկայություն աշխարհի համար։ Ուայթ-Քեյնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ հանուն հավատքի, գործընկերության և ընդհանուր նպատակների։

Հոգևոր հովիվ Քրիս Հալվերսոնն իր խոսքում մասնավորապես ընդգծել է ՀՀ վարչապետի կողմից Հայաստանում Աղոթքի նախաճաշի կազմակերպման նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ այն վկայում է հավատքի, միասնության և առաջնորդության արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությունը։

Միջոցառման մասնակից հոգևոր առաջնորդները շնորհավորել են ներկաներին Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի առթիվ և հանդես են եկել աղոթքներով, իսկ մշակութային հատվածի շրջանակում հնչել են կատարումներ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի դասախոս, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, մենակատար Էդիտա Դոլունց-Քալայջյանի և օրգանահար Արմինե Խաչատրյանի մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև հայ նկարիչ Արմեն Քանքանյանի արվեստի գործերը։

Ընդունելության ավարտին Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ հնչել է «Հայր մեր» աղոթքը։

Հայերեն English Français Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել