Տնտեսություն

Հայաստանում ակնկալվում է բենզինի և դիզելի գների նվազում մինչև 80 դրամով. Էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ակնկալվում է բենզինի և դիզելի գների նվազում մինչև 80 դրամով. Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանում ակնկալվում է բենզինի գների նվազում՝ պայմանավորված ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի ներմուծմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։

2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է  7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։

Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված, նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ»,- գրել է Գևորգ Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում