Եվրոպա

Գրենլանդիան պատրաստ է լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայել. Ռյուտե

2 րոպեի ընթերցում

Գրենլանդիան պատրաստ է լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայել. Ռյուտե

ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնակցման սպառնալիքների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գրենլանդիան լիովին պատրաստ է լրացուցիչ ամերիկյան զինծառայողներ տեղակայել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ես լիովին համոզված եմ, որ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին և Հյուսիսում իրադրության գնահատմանը, մենք բոլորս նույն դիրքորոշումն ունենք։ ԱՄՆ-ն հիմնավորված կերպով ներգրավված է։ Եվ, կրկին, ինչ վերաբերում է կոնկրետ Գրենլանդիային, ես գիտեմ, որ քննարկումը լիովին բաց է այնտեղ լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայելու համար։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Համապատասխան համաձայնագրեր գոյություն ունեն», - պատասխանել է նա հարցին՝ արդյոք հնարավոր է ԱՄՆ-ին համոզել Գրենլանդիայի հարցում ընտրել համագործակցությունը, այլ ոչ թե բռնակցումը։

Վենեսուելայի նկատմամբ գործողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին The Atlantic հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն նաև Գրենլանդիայի կարիքն ունի, քանի որ դանիական կղզին, նրա խոսքով, շրջապատված է Չինաստանի և Ռուսաստանի նավերով։ Դրանից հետո Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կոչ է արել Թրամփին վերջ դնել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու սպառնալիքներին։

Գրենլանդիան մինչև 1953 թ. Դանիայի գաղութն էր։ Այն մնում է թագավորության մաս, բայց 2009 թ. ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականությունն ինքնուրույն որոշելու հնարավորությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում