Չինաստան

Ծինփինը կոչ է արել բոլոր երկրներին հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու սկզբունքները

1 րոպեի ընթերցում

Ծինփինը կոչ է արել բոլոր երկրներին հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու սկզբունքները

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրները պետք է հարգեն մյուս երկրների ընտրած զարգացման ճանապարհը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով չինական Xinhua-ն, այս մասին հայտարարությունն արվել է Պեկինում՝ Իռլանդիայի վարչապետ Միշել Մարտինի հետ հանդիպման ժամանակ։

Առանց հիշատակելու ԱՄՆ-ն կամ Վենեսուելան՝ Ծինփինը մասնավորապես հայտարարել է․ «Բոլոր երկրները պետք է հարգեն այլ երկրների ժողովուրդների կողմից ընտրված զարգացման ուղիները և հետևեն միջազգային իրավունքին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, իսկ խոշոր երկրները պետք է առաջնորդեն այս հարցում»։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ «փոփոխություններով և քաոսով լի աշխարհում միակողմանի և ահաբեկչական գործողությունները լրջորեն խաթարում են միջազգային կարգը»։

Ավելի վաղ Չինաստանը կոչ էր արել ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և կնոջը, ովքեր մայրաքաղաք Կարակասում ձերբակալվել էին ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած գործողության արդյունքում։ Չինական կողմից նշել էին, որ իրենք խստորեն դատապարտում են ԱՄՆ կողմից ուժի կիրառումն ինքնիշխան պետության նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում