Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել նաև այլ պետությունների, այդ թվում՝ Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլի, Վենեսուելայի, Հունգարիայի, Սերբիայի, Սլովակիայի ղեկավարներին։

Վլադիմիր Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։

ՌԴ նախագահը շնորհավորել է նաև Հայաստանի, Ղազախստանի նախկին նախագահներին, Գերմանիայի նախկին կանցլերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում