Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել և ԱՄԷ ուժերից պահանջել դուրս գալ երկրից

3 րոպեի ընթերցում

Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրություն և 72-ժամյա շրջափակում են հայտարարել ամբողջ երկրում։ Բացի այդ, երկրի իշխանություններն Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերից պահանջել են 24 ժամվա ընթացքում դուրս գալ Եմենի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

Ըստ հրապարակման՝ Եմենի նախագահական կառավարման խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է 72-ժամով օդային, ցամաքային և ծովային շրջափակման մասին Եմեն մուտք գործելու բոլոր կետերում, ինչպես նաև 90 օրով սահմանել է արտակարգ դրության ռեժիմ, որը կարող է երկարաձգվել։

Կառավարությունը նաև պահանջել է ԱՄԷ բոլոր ուժերի դուրսբերումը երկրից 24 ժամվա ընթացքում՝ նշելով, որ Եմենը չի կարող դիմակայել նոր ճակատների բացմանը։

«Մենք ուժեղ ենք Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցության շնորհիվ», - հավելել է նա։

Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Եմենի Էլ Մուքալա նավահանգստային քաղաքին՝ թիրախավորելով Ֆուջեյրայից (ԱՄԷ) ժամանած երկու նավ, որոնք «մեծ քանակությամբ զենք ու մարտական մեքենաներ» էին տեղափոխում Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) ուժերին, որոնց աջակցում է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Դեկտեմբերին ՀԱԽ-ն իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավում գտնվող երկու նահանգները, որոնք մինչ այդ կառավարվում էին միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության կողմից։ Ավելի ուշ ՀԱԽ-ի ղեկավար Այդարուս Քասեմ Աբդուլ Ազիզ ազ Զուբեյդին հայտարարել է, որ այժմ ժամանակն է անցնել երկրի հյուսիսը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան վերահսկող հութիների դեմ գործողությանը։

ՀԱԽ-ը հանդես է գալիս, այդ թվում, Եմենի հարավային շրջանների անջատման օգտին։

Եմենում հակամարտությունն սկսվել է 2014 թվականին։ Այն ժամանակ հութիները, որոնց աջակցում է Իրանը, գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան և Եմենի հյուսիսի մեծ մասը։ Արաբական կոալիցիան, որը 2015 թվականին միջամտել է հակամարտությանը, աջակցում է Եմենի կառավարական զորքերին։ Դրա հետ մեկտեղ ԱՄԷ-ն, որը վարժեցնում և ֆինանսավորում է ՀԱԽ-ի հովանու տակ գտնվող խմբավորումներին, նույնպես մտնում է կոալիցիայի մեջ։

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենին

Հայերեն

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո