Զելենսկին հերքել է Լավրովի հայտարարությունը Պուտինի նստավայրին ուկրաինական հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «սուտ» է անվանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Զելենսկու պնդմամբ՝ Ռուսաստանը պլանավորում է հարվածներ հասցնել Կիևին և պատրվակ է փնտրում դրանք արդարացնելու համար։

«Սա Ռուսաստանի Դաշնության հերթական սուտն է։ Հասկանալի է, որ մենք երեկ հանդիպում ենք ունեցել (ԱՄՆ նախագահ) Թրամփի հետ, և հասկանալի է, որ ռուսների համար, եթե մենք վեճ չունենք Ամերիկայի հետ, այլ ունենք առաջընթաց, ապա դա նրանց համար ձախողում է։ Որովհետև նրանք չեն ցանկանում ավարտել այս պատերազմը, նրանք կարող են այն ավարտել միայն ճնշման միջոցով։ Այնպես որ, ես վստահ եմ դրանում, նրանք պատրվակներ էին փնտրում», - ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինան դեկտամբերի լույս 29-ի գիշերը անօդաչուներով գրոհ է ձեռնարկել ՌԴ նախագահի՝ Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի ուղղությամբ. բոլոր 91 ԱԹՍ-ները ոչնչացվել են։ Մոսկվան խոստացել է, որ այս գործողություններն անպատասխան չեն մնա, և ՌԴ-ն կվերանայի բանակցային դիրքորոշումները։

Ռուսաստան

Լավրովը Կիևին մեղադրել է Պուտինի նստավայրն ԱԹՍ-ներով գրոհելու մեջ. Մոսկվան կվերանայի բանակցային դիրքորոշումները

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 29-ի հեռախոսազրույցի ժամանակ ևս այս թեման քննարկվել է։ Ըստ ռուսական պետական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Թրամփը Պուտինին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 28-ին նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ֆլորիդայում հանդիպումից հետո Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրին:

Թրամփն, ըստ Ուշակովի, «ցնցված և վրդովված» է եղել և ասել է, որ դա կազդի ամերիկյան մոտեցումների վրա՝ Զելենսկու հետ աշխատանքի համատեքստում:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով