Տիգրան Ավինյանն Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ պարգևատրել է մի խումբ աշխատակիցների

2 րոպեի ընթերցում

Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ՝ բարեխիղճ աշխատանքային գործունեության, ինչպես նաև պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով, պատվոգրերով ու «Էրեբունի-Երևան-2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքային մի շարք կառույցների աշխատակիցներին ու քաղաքապետարանի գործընկեր կառույցների ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«2025 թվականը Երևանի քաղաքապետարանի համար եղել է իսկապես արդյունքներով լի տարի։ Շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության, թվայնացման, առողջապահության, հանրակրթության և մի շարք այլ կարևոր ոլորտներում մենք միասին գրանցել ենք այնպիսի արդյունքներ, որոնք կարելի է բնութագրել որպես բացառիկ։ Այս ամենը հնարավոր է դարձել ձեր ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության, մասնագիտական մոտեցման շնորհիվ։ Վստահ եմ, որ երևանցիները տեսնում և զգում են քաղաքում գրանցված փոփոխությունները, որոնց ետևում կանգնած եք դուք: Ձեր ներդրումը եղել է կարևոր ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ամբողջ քաղաքային համակարգի արդյունավետ աշխատանքի համար։ Այս փոքրիկ ուշադրությունը երախտագիտության նշան է ձեր նվիրվածության և հետևողականության համար»,-ասել է Ավինյանը։ 

Նա շեշտել է, որ առջևում նոր փուլ է. 2026 թվականին սպասվում են ավելի մեծ աշխատանքներ, ավելի բարձր նշաձողեր և ավելի հավակնոտ նպատակներ։ 

«Վստահ եմ, որ նույն թիմային աշխատանքով և նույն պատասխանատվությամբ մենք կգրանցենք էլ ավելի մեծ ձեռքբերումներ՝ ի նպաստ Երևանի և երևանցիների»,- նշել է քաղաքապետը:

Հայերեն Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին