Ձյունն ամբողջապես մաքրել է օդը. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին

2 րոպեի ընթերցում

Երևանում օդի որակն այս պահին բարելավվել է, տեղացած ձյունը մաքրել է օդը, սակայն գլոբալ առումով օդի աղտոտվածության հարցը բարդ լուծվող խնդիր է, բայց քաղաքապետարանից վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են՝ մեղմելու խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Դեռևս 2023-ի նախընտրական ծրագրում արձանագրել էինք, որ մեր առաջնային խնդիրն է Երևան քաղաքում տեղադրել բավարար քանակի օդի որակի չափիչ սարքեր: Եվ այդ նախընտրական մեր խոստումն իրականացրել ենք ամբողջությամբ»,-ասաց քաղաքապետը:

Նա վստահեցրեց, որ Երևան քաղաքում այս պահի դրությամբ պոտենցիալ աղտոտվող վայրերում՝ մասնավորապես 4-րդ կարգի ռիսկայնության կառուցապատման օբյեկտներում տեղադրված են երկուական օդի որակի չափիչ սարքեր, որոնք միացված են քաղաքապետարանի ընդհանուր համակարգին: Քաղաքապետը վստահեցրեց, որ իրապես ականջալուր են գործընկերներին, որոնք հայտնում են մասնագիտական կարծիք՝ օդի որակի հետ կապված:

Ավինյանը նկատեց՝ օդի որակի խնդիրը վերաբերում է ոչ միայն Երևանին, այլ ամբողջ Արարատյան գոգավորությանը:

«Հիմնական խնդիրը պայմանավորված է մեր բնակլիմայական պայմաններով: Հիմա օդի որակը շատ լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնը, ձյունը ամբողջապես մաքրել է օդը»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ այս խնդիրը նոր չէ: Այս խնդրի մասին խոսել են դեռևս 80-ական թվականներից և հիմնականում նույն ժամանակահատվածի մասին՝ նոյեմբեր-մարտ: «Այս խնդիրը շատ բարդ լուծվող խնդիր է: Բայց, ամեն դեպքում, որոշակի մեղմացումներ հնարավոր է ունենալ: Եվ մենք այդ ուղղությամբ ունենք քառամյա օդի որակի բարելավման ծրագիր, որը մանրամասն նկարագրում է այն բոլոր գործողությունները, որ Երևանի քաղաքապետարանը լոկալ մակարդակում իրականացնելու է, որ խնդիրը մեղմի»,-վստահեցրեց քաղաքապետը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA