Միացյալ Նահանգներ

Զելենսկին հեռախոսով զրուցել է Ուիթքոֆի և Քուշների հետ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հեռախոսով զրուցել է Ուիթքոֆի և Քուշների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների ու նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

«Այսօր շատ լավ խոսել ենք նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Քննարկել ենք աշխատանքի որոշ էական մանրամասներ։ Կան լավ մտքեր, որոնք կարող են աշխատել հանուն ընդհանուր արդյունքի և շարունակական խաղաղության։ Հուսով եմ, որ այսօրվա մեր սուրբծննդյան պայմանավորվածություններն ու քննարկված մտքերը օգտակար կլինեն»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ևս մեկ անգամ կխոսի Ուիթքոֆի և Քուշների հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում