Ադրբեջանում ապօրինաբար դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից գերեվարված և կեղծ մեղադրանքներով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA-ն հայտնում է, որ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի վիճակը վատացել է դեկտեմբերի 22-ին, առաջացել է շնչառության դժվարացում և սրտի ցավ: 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացված ինտենսիվ թերապիայից և վերակենդանացման միջոցներից հետո Խաչատրյանի վիճակի էական բարելավում չի նկատվել, նրան տեղափոխել են համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն: 

Խաչատրյանի վիճակը ներկայումս գնահատվում է ծանր: Ինտենսիվ թերապիան շարունակվում է:

Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել: Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները: Խաչատրյանը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել