Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը եգիպտացի գործընկերոջն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը եգիպտացի գործընկերոջն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոս կատարած այցի շրջանակում հանդիպել է Եգիպտոսի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան Ալ-Խատիբիի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Քննարկեցինք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կարևորելով ներդրումների իրականացումը կրթության ոլորտում՝ առաջարկեցի դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը։ 

Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։

Մտքեր են փոխանակվել նաև դեղագործական արտադրության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության վերաբերյալ։

Անդրադարձա նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար և հրավիրեցի Հասան Ալ֊Խատիբին մասնակցելու 2026 թ. նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում