Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը հզոր տարածաշրջանի հիմքն է. Փեզեշքիան

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն խորհրդին հղած ուղերձում հայտարարել է, որ Իրանի և միավորման անդամ երկրների միջև համագործակցությունը երկարաժամկետ ռազմավարություն է՝ ուղղված հզոր տարածաշրջանի ստեղծմանը։

Իրանի նախագահի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

«Իրանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկարաժամկետ ռազմավարություն է, որն ուղղված է հզոր տարածաշրջանի ստեղծմանը՝ ազգային ինքնիշխանությունների ամրապնդման, տրանսպորտային կապերի և առևտրի դյուրացման, էներգետիկ անվտանգության բարձրացման, տեխնոլոգիաների զարգացման, համատեղ ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների ստեղծման և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման միջոցով», - ասվում է Փեզեշքիանի հայտարարության մեջ։ Նա ընդգծել է, որ ապագան պատկանում է այն ժողովուրդներին, որոնք առաջընթացի ուղին հարթում են համագործակցության և փոխադարձ վստահության միջոցով։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները:

Հայերեն Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն