Լավրովը հայտարարել է, որ Պուտինը պատրաստակամ է խոսելու Մակրոնի հետ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե նա պատրաստ է խոսելու, մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ միշտ բաց է շփման համար, սակայն պայմանով, որ լինեն քաղաքավարի մարդիկ՝ որոշակի տարրական պարկեշտությամբ», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» պարբերականը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Մակրոնի հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հակասական են թվում նրա նախորդ հայտարարությունների համեմատ: Լավրովի խոսքով՝ վերջին ամիսներին Ֆրանսիայի նախագահը բազմիցս ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը բարդել է բացառապես Ռուսաստանի և անձամբ Պուտինի վրա:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։

Եվրոպա

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով