Եվրոպա

Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն

2 րոպեի ընթերցում

French President Emmanuel Macron listens to the media in Berlin, Germany, Friday, March 15, 2024. German Chancellor Olaf Scholz, France's President Emmanuel Macron and Poland's Prime Minister Donald Tusk meet in Berlin for the so-called Weimar Triangle talks. (AP Photo/Ebrahim Noroozi)
French President Emmanuel Macron listens to the media in Berlin, Germany, Friday, March 15, 2024. German Chancellor Olaf Scholz, France's President Emmanuel Macron and Poland's Prime Minister Donald Tusk meet in Berlin for the so-called Weimar Triangle talks. (AP Photo/Ebrahim Noroozi)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ կրկին զրույցելն օգտակար կլինի։ Մենք՝ եվրոպացիներս և ուկրաինացիներս, շահագրգռված ենք՝ գտնելու այս քննարկումներին պատշաճ կերպով վերստին մասնակցելու շրջանակ։ Հակառակ դեպքում, մենք կքննարկենք միմյանց հետ և բանակցողների հետ, ովքեր առանձին բանակցություններ կվարեն ռուսական կողմի հետ, ինչն օպտիմալ չէ»,- նշել է Մակրոնը։

Եվրոպական միությունը որոշել է ֆինանսավորել Ուկրաինային առնվազն երկու տարի՝ 90 միլիարդ եվրոյի համատեղ վարկի միջոցով: Այս օգնությունը կլինի զրոյական տոկոսադրույքով վարկի տեսքով, քանի որ 27 անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ Կիևին աջակցելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ այս ֆինանսավորմամբ ԵՄ-ն «հստակ ուղերձ» է հղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Այս պատերազմը արժանի չէ այդ գնին», - հայտարարել է Մերցը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահը «կգնա զիջումների միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ իր պատերազմը իրեն ոչինչ չի բերի»։

Պուտինը նախկինում հայտարարել էր, որ հույս ունի, որ Եվրոպան կվերադառնա Մոսկվայի հետ երկխոսության ուղուն։ Նա նշել էր, որ եթե դա «քիչ հավանական է ներկայիս եվրոպական էլիտաների օրոք», ապա անխուսափելի է նրանց փոխարինումից հետո և Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը զուգընթաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում