ԵՄ ղեկավարները կես տարով երկարաձգել են Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները. Կոշտա
1 րոպեի ընթերցում

ԵՄ գագաթնաժողովի արդյունքում վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգվել են Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք որոշում ընդունեցինք երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», - հայտնել է նա:
ՌԴ-ի դեմ նախկինում ընդունված պատժամիջոցների բոլոր 19 փաթեթները միաժամանակ երկարաձգվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը և հուլիսի 31-ը:
Կարդացեք հոդվածը` Русский