ԱՄՆ-ն կասեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կասեցնում է «Գրին քարտ»՝ «Կանաչ քարտ» վիճակախաղի ծրագիրը Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, քանի որ պարզվել է, որ հրաձգության համար կասկածվողը երկիր է մուտք գործել այդ ծրագրի միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ 

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրահանգում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին (USCIS) կասեցնել «Բազմազանության վիզա 1» (DV1) ծրագիրը՝ ապահովելու, որ ամերիկացիներն այլևս չտուժեն այս աղետալի ծրագրից», - գրել է նա X-ում։ 

Ըստ Նոեմի՝ կասկածյալ Կլաուդիո Մանուել Նևես Վալենտեն Միացյալ Նահանգներ է մուտք գործել «Բազմազանության վիզա» ծրագրի միջոցով 2017 թվականին, և նրան տրամադրվել է «Գրին քարտ»:

Բրաունի համալսարանում հրաձգությունն իրականացվել է դեկտեմբերի 14-ին։ Այդ օրը համալսարանում անցկացվում էին ավարտական ​​քննություններ: Երկու մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել։ Նույն կասկածյալը նաև մեղադրվում է Բրաունի համալսարանում հրաձգությունից երկու օր անց Բոստոնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսի սպանության համար։ Դեկտեմբերի 18-ին 48-ամյա հրաձիգին մահացած են գտել Նյու Հեմփշիրում՝ պահեստում. նա ինքնասպանություն էր գործել։

Ըստ ABC News-ի՝ պորտուգալացի Վալենտեն 2000 թվականին Բրաունի համալսարանի ուսանող էր։ Նա բնակվում էր Մայամիում։  

1990-ականներին մեկնարկած ծրագիրը տարեկան 50 000 վիզա է տրամադրում այն երկրների քաղաքացիներին, որտեղից ԱՄՆ ներգաղթի տեմպերը համեմատաբար ցածր են։ Թեկնածուները պատահականորեն ընտրվում են վիճակախաղի միջոցով: Ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ են դիմում ծրագրի միջոցով վիզաներ ստանալու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը՝ պնդելով, որ այն կարող է անվտանգության ռիսկեր առաջացնել և բավարար չափով հիմնված չէ մարդկանց արժանիքների վրա, ինչպես աշխատանքային վիզաները: Իր առաջին նախագահական ժամկետի սկզբում նա պնդում էր, որ ծրագիրը կասեցվի այն բանից հետո, երբ 2017 թվականին Նյու Յորքում «Գրին քարտ» ստացած Ուզբեկստանից մի տղամարդ բեռնատարով վրաերթի ժամանակ սպանեց ութ մարդու: 

Թրամփի առաջին վարչակազմը կասեցրեց ծրագիրը 2020 թվականին՝ օրինական ներգաղթի ավելի լայն սահմանափակումների շրջանակներում, դա պատճառաբանելով COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներով: ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին վերսկսեց «Գրին քարտի» տրամադրումը:

Հայերեն English Русский Türkçe

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP