Տնտեսություն

Այս տարի սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվել են շուրջ 150 մլն դոլարի ծրագրեր. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Այս տարի սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվել են շուրջ 150 մլն դոլարի ծրագրեր. Փաշինյան

2025 թվականին համայնքներում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվել են շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր՝ պետական բյուջեի միջոցներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին ներկայացրեց տարվա ընթացքում իրականացված այլ խոշոր ծրագրերը։ «Պետական բյուջեի միջոցներով ճանապարհաշինարարության համար հատկացվել է շուրջ 55 միլիարդ դրամ, որի պատվիրատուն եղել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Բացի այդ, շուրջ 2 միլիարդ դրամ է ուղղվել հրատապ ծրագրերի իրականացմանը, ևս 2 միլիարդ դրամ՝ մասնակցային բյուջետավորման ծրագրերի շրջանակում»,-ասաց նա։

Ամփոփելով ներկայացված տվյալները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում պետական միջոցներով իրականացված ներդրումների ծավալը մոտենում է 300 միլիոն ԱՄՆ դոլարին։

«Այստեղ չենք հաշվում դպրոցները, մանկապարտեզները, բժշկական կենտրոնները, հուշարձանների վերանորոգումը և այլ ծրագրերը։ Սրանք աներևակայելի թվեր են, և երբ խոսում ենք տնտեսության զարգացման մասին, հարցի պատասխանը հենց այստեղ է»,-ընդգծեց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում