Մեկ շնչին բաժին ընկնող մրգերի արտադրության ծավալներով Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ-ում․ Գոհար Բարսեղյան

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային տնտեսական անկայունության պայմաններում պարենային ապահովվածության հարցերը մնում են առաջնահերթ։ Այս մասին «Արմենպրես»-ի Մոսկվայի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՏՀ արդյունաբերության ու ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանն՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ ԵԱՏՄ անդամ պետությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ, իրականացնում են համատեղ քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել ընդհանուր ագրարային շուկայի հավասարակշռված զարգացումը և բացառել պարենային դեֆիցիտը։

«Վերջին տասը տարիների ընթացքում ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրության ծավալներն աճել են 25,5 տոկոսով, իսկ Միության ինքնաբավությունը պարենային ապրանքների մասով հասել է 92,4 տոկոսի։ Միությունն ամբողջությամբ ապահովում է ներքին պահանջարկը հացահատիկի, մսի, կաթի, շաքարի, բանջարեղենի, բուսական յուղերի և ձվի գծով։

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ոչ միայն ապահովում է իր ներքին շուկայի պահանջարկը մի շարք պարենային ապրանքների գծով, այլև հանդես է գալիս որպես կարևոր մատակարար Միության ընդհանուր շուկայում։ Մասնավորապես, Հայաստանը լիովին ինքնաբավ է մրգերի և բանջարեղենի արտադրությամբ և մեկ շնչին բաժին ընկնող մրգերի արտադրության ծավալներով առաջատար է ԵԱՏՄ-ում»,- ասաց Բարսեղյանը և ավելացրել, որ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում Հայաստանն ավելի քան չորս անգամ ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի և պարենային ապրանքների արտահանումը՝ հասցնելով շուրջ 800 մլն ԱՄՆ դոլարի։ 

Միաժամանակ, ըստ նախարարի, Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում է մի շարք ռազմավարական պարենային ապրանքներ՝ ապահովելով շուկայի կայունությունն ու հավասարակշռությունը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն