Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ռազմավարական գործընկերությունը ուժեղ ազդակ է համարում Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների համար
1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Լյուքսեմբուրգ կատարած այցին։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լյուքսեմբուրգ․ մենք միասին ստորագրել ենք ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, ինչն ուժեղ ազդակ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Բետելը։
Visit of the Armenian Minister of Foreign Affairs @AraratMirzoyan to Luxembourg. Together, we signed a declaration on a strategic partnership, sending a strong signal of our commitment to strengthening bilateral relations. 🇱🇺🤝🇦🇲 pic.twitter.com/i9NVCVDGbG
— Xavier Bettel (@Xavier_Bettel) December 17, 2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգ։ Այցի շրջանակներում Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ստորագրել են ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հռչակագիրը։ Միրզոյանն այցի ընթացքում հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի և Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։