Տնտեսություն

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերում. Գոհար Բարսեղյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերում. Գոհար Բարսեղյան

Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն ներգրավված է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության մեխանիզմի շրջանակում իրականացվող նախագծերում։ 

Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՏՀ արդյունաբերության ու ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը՝ մանրամասնելով, որ Հայաստանը մասնակցում է 16 կոոպերացիոն նախագծերից երկուսին՝ հանդես գալով որպես ինժեներական և շինարարական աշխատանքների կատարող։ 

Ըստ նախարարի՝ հայկական ընկերությունները ներգրավված են բարձր տեխնոլոգիական արտադրության ստեղծման նախագծում՝ երկաթուղային տրանսպորտի բաղադրիչների, այդ թվում՝ բարձր արագությամբ գնացքների տարրերի արտադրության համար, ինչպես նաև Թաթարստանի Հանրապետությունում վերելակային սարքավորումների բաղադրիչների արտադրության գործարանի կառուցման նախագծում։ 

«Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը արդյունաբերական կոոպերացիայի աջակցության համար ուղղվող միջոցների ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 9 մլրդ ռուբլու։ Զուգահեռաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շարունակում է կատարելագործել համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրականացման ֆինանսական աջակցության կարգը՝ ապահովելու իրավակիրառման հստակ և արդյունավետ պրակտիկա»,- եզրափակել է նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում